Ես եմ պարտական գտնել լուծում, թեթևացնել իրավիճակը և պահպանել կայունություն, պահպանել երկրի միջազգային հեղինակությունը, այդ իսկ պատճառով ես որոշում կայացրեցի ներում շնորհել Ուգուլավային և Օքրուաշվիլուն. Սալոմե Զուրաբիշվիլի

Ես եմ պարտական ​​գտնել լուծում, թեթևացնել իրավիճակը և պահպանել կայունություն, պահպանել երկրի միջազգային հեղինակությունը, այդ իսկ պատճառով և միայն այդ պատճառով ես որոշում կայացրեցի ներում շնորհել Ուգուլավային և Օքրուաշվիլուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զորաբիշվիլին:

Նրա խոսքով, այսօր երկիրը, չնայած այն բանի, որ բոլորի կողմից ճանաչված է որպես ճգնաժամը հաջողակ հաղթահարած երկիր, ժողովրդավարական, ազատ և կայուն, կանցնած է սուր քաղաքական ճգնաժամի վտանգի առջև:

Նախագահի խոսքով, ընդդիմությունը փորձում է իրավիճակից ելնելով մանիպուլացիայի ենթարկել, առաջացնել խառնաշփոթ, գործընթացները կրկին տեղափոխել փողոց և դրանով իսկ ստեղծել ապակայունացում:

«Այստեղից ելնելով, կարծում եմ, որ ես եմ պարտական ​​գտնել լուծում, թեթևացնել իրավիճակը և պահպանել կայունություն, պահպանել երկրի միջազգային հեղինակությունը, այդ իսկ պատճառով և միայն այդ պատճառով ես որոշում կայացրեցի ներում շնորհել Ուգուլավային և Օքրուաշվիլուն», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Թողնել մեկնաբանություն