Ես եղել եմ առաջին ՆԳ նախարարը, ով գնացել է դատախազություն և տվել ցուցմունք, և եթե անհրաժեշտ լինի, կլինեմ առաջին վարչապետը, ով կտա ցուցմունք. Գիորգի Գախարիա
Ես եղել եմ առաջին ՆԳ նախարարը, ով գնացել է դատախազություն և տվել ցուցմունք, և եթե անհրաժեշտ լինի, կլինեմ առաջին վարչապետը, ով կտա ցուցմունք. Գիորգի Գախարիա

Ես եղել եմ առաջին ՆԳ նախարարը, ով գնացել է դատախազություն և տվել ցուցմունք, և եթե անհրաժեշտ լինի, կլինեմ առաջին վարչապետը, ով կտա ցուցմունք,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գախարիան, դատախազությունն է որոշելու, թե քանի մարդ կձերբակալվի և որտեղ կսկսվի հետապնդում:

«Հունիսի 20-ը Գավրիլովի օրն էր, սակայն սա եղել է խորհրդարանի գրոհի օր: Ինչպես արդեն ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ յուրաքանչյուր ոստիկան այն ժամանակ կարողացավ և պաշտպանեց պետական ինստիտուտը, ծառայեց պետությանը և կատարեց հիմնական պարտականությունները: Իհարկե, եղել է նաև ուժի գերազանցում, շարունակվում է հետաքննությունը, եթե անհրաժեշտ լինի ձերբակալել 10 մարդու, կձերբակալեն 10-ին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Ինչ վերաբերում է պատասխանատվության բաշխմանը, ինչպես հայտարարել է վարչապետը, «այն քաղաքական ուժերը, սուբյեկտները, որոնք կազմակերպել էին այդ ցույցը և որոնք հեռուստատեսության էկրաններից մարդկանց կոչ էին անում, բռնի ուժով ներխուժել խորհրդարանի շենք, նրանք ևս պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն»: