Ես ձայն եմ տվել հաղթանակի վերջնական ձևակերպմանը. Իրակլի Չիքովանի
Ես ձայն եմ տվել հաղթանակի վերջնական ձևակերպմանը. Իրակլի Չիքովանի

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Զուգդիդիի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, Իրակլի Չիքովանին մասնակցել է  ընտրություններին: Նա քվեարկել է Զուգդիդիի թիվ 67 ընտրական շրջանի N1 տեղամասում:

Իրակլի Չիքովանիի խոսքով, ընտրողների ակտիվությունն անհրաժեշտ է:

«Ես ձայն եմ տվել հաղթանակի վերջնական ձևակերպմանը: Ինչպես գիտեք, Զուգդիդիում առաջին փուլում մենք զգալի տարբերություն ունեցանք մեր մրցակիցների հետ, և ես համոզված եմ, որ զուգդիդցիները ակտիվ կլինեն և մենք զգալի արդյունք կունենանք»,- հայտարարել է Չիքովանին:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, Չիքովանին նշել է. «Սա արդեն ավանդույթ է դառնում Զուգդիդիի համար: Որպես կանոն, «Ազգային շարժման» ներկայացուցիչները չեն մասնակցում երկրորդ փուլին: Սակայն դա չի նշանակում, որ ընտրությունների հետ կապված ժողովրդավարական գործընթացը պետք է որևէ կերպ անտեսվի: Վստահ եմ, որ Զուգդիդիի բնակիչները կրկին ակտիվ կլինեն և կկատարեն իրենց ընտրությունը»,- ասել է Չիքովանին:

Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: