Ես այսօր ամենալավ եմ հասկանում Սարալիձեի հոր վիշտը, մշտապես կլինեմ ձեր կողքին՝ ճշմարտությունը պարզելու համար
Ես այսօր ամենալավ եմ հասկանում Սարալիձեի հոր վիշտը, մշտապես կլինեմ ձեր կողքին՝ ճշմարտությունը պարզելու համար

Ես այսօր ամենալավ եմ հասկանում Սարալիձեի հոր վիշտը: Ես և իմ ժողովուրդը մշտապես կլինենք ձեր կողքին՝ ճշմարտությունը պարզելու համար,- այս խոսքերով է Պանկիսիի հատուկ գործողության հետևանքով սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը դիմել Ռուսթավելու պողոտայում հավաքված ցուցարարներին:

Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված դեռահասներից մեկի, Սարալիձեի հոր նախաձեռնությամբ խորհրդարանի դիմաց անցկացվել է #ինձչսպանես կարգախոսով ակցիա:

Զազա Սարալիձեն պահանջում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության արդար հետաքննություն:

Ակցիայի մասնակիցների խոսքով, նրանց գլխավոր պահանջն է՝ պատժել բոլոր անձանց, ովքեր եղել են սպանության կազմակերպիչնըր, ինչպես նաև նրանց հայտարարությամբ, պետք է պատժվեն նաև սպանությունը թաքցնողները:

Ակցիային է միացել է Պանկիսիի կիրճի հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը:

Բողոքի ցույցին էին գտնվում քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև նախկին ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Թողնել մեկնաբանություն