Ես այն երկրի նախագահը չեմ և ոչ էլ կլինեմ, ով կփոխի ուղին, սեփական ընտրությունը, բոլորդ կարող եք համոզված լինեք. Սալոմե Զուրաբիշվիլի
Ես այն երկրի նախագահը չեմ և ոչ էլ կլինեմ, ով կփոխի ուղին, սեփական ընտրությունը, բոլորդ կարող եք համոզված լինեք. Սալոմե Զուրաբիշվիլի

Անձամբ ես, որպես երկրի նախագահ, թույլ չեմ տա զրպարտություն, որը քայքայում է Վրաստանը, և ոչ թե առանձին քաղաքական ուժը: Ես այն երկրի նախագահը չեմ և ոչ էլ կլինեմ, ով կփոխի ուղին, սեփական ընտրությունը, բոլորդ կարող եք համոզված լինեք,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է խորհրդարանում, տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, իշխանությունների և ընդիմության միջև տարակարծիքը, սուր ընդիմությունը բնական երևույթ է, հատկապես նախընտրական ժամանակաշրջանում, սակայն երբ երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, և նրա տարածքի 20 տոկոսը բռնազավթված է, անհրաժեշտ է ավելի մեծ զգուշություն:

«Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական դիմակայությունը առաջացնի ճգնաժամ կամ ապակայունացում: Հետևաբար, անընդունելի է, որ բռնազավթման հարցը դառնա քաղաքական շահարկումների և շահույթ առարկա: Այսպիսով, միանգամայն անընդունելի է սեփական կամ քաղաքական ամբիցիաների և շահերի համար, վտանգի տակ դնել երկրի ուղին, նամանավանդ, երբ այս մեղադրանքները անհիմն են: Անձամբ ես, որպես երկրի նախագահ, թույլ չեմ տա զրպարտություն, որը քայքայում է Վրաստանը, և ոչ թե առանձին քաղաքական ուժը: Ես այն երկրի նախագահը չեմ և ոչ էլ կլինեմ, ով կփոխի ուղին, սեփական ընտրությունը, բոլորդ կարող եք համոզված լինեք»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: