Երուսաղեմում բողոքի ցույցի ընթացքում տեղի է ունեցել բախում
Երուսաղեմում բողոքի ցույցի ընթացքում տեղի է ունեցել բախում

Երուսաղեմում բողոքի ցույցի ժամանակ տեղի է ունեցել բախում: Ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև բախման հետևանքով տուժել է հինգ ոստիկան: Տեղեկատվությունը տարածում է Իսրայելի ոստիկանությունը: Ձերբակալվել է 11 ցուցարար:

Իրավապահ մարմինների տեղեկությամբ, անկարգություններին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Բողոքի ակցիայի մասնակիցները Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ: Նրանց խոսքով, իշխանություններին չեն հաջողվել համապատասխան միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին համավարակից պաշտպանելու համար:

Մարտին Իսրայելում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին երկու տարվա ընթացքում սա կլինի չորրորդ արտահերթ ընտրությունը Իսրայելում: