Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանությունը տարածում է հայտարարություն
Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանությունը տարածում է հայտարարություն

Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանությունը իր քաղաքացիներին զգուշացնում է սպասվող հարձակումների մասին:

Ինչպես նշված է դեսպանության կայքէջում հրապարակված հայտարարությունում, մայիսի 14-ին մեկ տարի է անցնում այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիվանագիտական ներկայացուցչությունը Թել-Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, որին Պաղեստինի կողմից հետևել են բողոքի ցույցեր:

Դեսպանության հայտարարությունում ընդգծված է, որ ահաբեկչական խմբավորումներն այս ամսաթիվը հնարավոր է օգտագործեն հարձակումների կամ բողոքի ցույցերի համար: Ինչպես նաև նշված է, որ ամսաթիվը համընկնում է Եվրատեսիլի երաժշտական մրցույթի հետ, որը Իսրայելում անցկացվում է մայիսի 14-18-ին:

Ինչպես նաև դեսպանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս, լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելել Իսրայելի պաշտպանության կայքէջ և ներբեռնել հավելված, որի շնորհիվ իրական ժամանակում կստանան տեղեկություն անվտանգության և ահազանգի մասին: