«Երթևեկության մասին» օրենքում փոփոխություններով ներմուծվում է տրանսպորտային միջոցի նոր՝ «A2» ենթակատեգորիա
«Երթևեկության մասին» օրենքում փոփոխություններով ներմուծվում է տրանսպորտային միջոցի նոր՝ «A2» ենթակատեգորիա

Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ստեղծվել է» տրանսպորտային միջոցի նոր` «A2 ենթակատեգորիա, որը նախատեսում է 35 կՎտ առավելագույն հզորությամբ մոտոցիկլետ, իսկ հզորության/քաշի գործակիցը 0,2 կՎտ/կգ: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ սպասարկման գործակալությունը։

Գործակալության տեղեկացմամբ՝ «A2» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու տարիքային շեմ է սահմանվել 18 տարեկանից, իսկ «A2» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար շահագրգիռ անձը պետք է տեսական և գործնական քննություններ հանձնի։

Սակայն, ինչպես պարզաբանում են ՆԳՆ սպասարկման գործակալությունից, եթե մարդն իրավունք ունի վարել «A1» ենթակատեգորիայի մեքենա, ապա նա պետք է անցնի միայն գործնական թեստ։

Ըստ նրանց՝ «A2» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձը իրավունք ունի վարելու «AM» կարգի տրանսպորտային միջոց, ինչպես նաև «A1» ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց և 15 կՎտ-ն չգերազանցող տրիցիկլ:

Թողնել մեկնաբանություն