«Երրորդ ուժը» Ռուսթավիում առաջադրել է մեծամասնական թեկնածուներ
«Երրորդ ուժը» Ռուսթավիում առաջադրել է մեծամասնական թեկնածուներ

«Երրորդ ուժ – ռազմավարությունը՝ շինարարը» Ռուսթավիի մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգում համակիրներին ներկայացրեց մեծամասնական թեկնածուներին:

Կուսակցության ղեկավարների խոսքով, իրենց հիմնական նպատակը Ռուսթավիում գործազրկության հաղթահարումն է:

Կուսակցությունում միաժամանակ նշում են, որ իրենց նպատակներն են զարգացնել փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև զարգացնել Ռուսթավին որպես արդյունաբերական հանգույց: