Երկու օրվա ընթացքում Վրաստանում կլինի տաք և առանց տեղումների եղանակ
Երկու օրվա ընթացքում Վրաստանում կլինի տաք և առանց տեղումների եղանակ

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, հոկտեմբերի 15-16-ը Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի արեւմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում +23, +28, արեւելյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ +19, +24:

Նրանց փոխանցմամբ, հոկտեմբերի 17-ից հոկտեմբերի 21-ը Վրաստանում սպասվում են համեմատաբար սառը ու խոնավ օդային զանգվածներ, անձրեւ, ամպրոպ: Հոկտեմբերի 18-ին կդիտվի +15, +20, հոկտեմբերի 19-20-ը՝ +12, +17 աստիճան տաքություն: Ժամանակ առ ժամանակ ուժեղ քամի կփչի:

Թբիլիսիում հոկտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների, իսկ հոկտեմբերի 18-ից՝ անձրեւոտ եղանակ ու քամի: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-18-ը կլինի 20, +22 աստիճան, իսկ հոկտեմբերի 19-20-ը՝ +16, +18 աստիճան: