Երկրում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե
Երկրում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն չի բացառում, որ Վրաստանում կավելանան կորոնավարակի դեպքեր:

Ինչպես նա հայտարարել է, կորոնավարակի կառավարման համակարգող հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո, երկրում այս պահին գրանցված է նոր կորոնավարակի 15 դեպք, չնայած, ըստ նրա այդ թիվը կավելանա, քանզի Վրաստանը աշխարհի մասն է, իսկ աշխարհում, Չինաստանի սահմաններից դուրս վարակված է մոտ 24 000 մարդ, այդ թվում 7 հազար մարդ Հարավային Կորեայում: Այդ ցուցանիշը բարձր է նաև Իրանում և Իտալիայում:

Ամիրան Գամղրելիձեն ուշադրությունը բևեռել է Եվրոպայի երկրներում դեպքերի թվի ավելացման վրա, մասնավորապես Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 500-ը:

Ըստ նրա, պատրաստակամության ռեժիմը պետք է ուժեղացվի բոլոր վայրերում, այդ թվում պետք է նվազագույնի հասցնել բարձր ռիսկային երկրներից անձանց մուտքը Վրաստան: