Երկրում իրավիճակի «թեժացման» մասին սպառնալիքներ լսել ենք նաև ուրիշներից, անհրաժեշտ է մտածել սառը գիտակցությամբ. Արչիլ Թալակվաձե
Երկրում իրավիճակի «թեժացման» մասին սպառնալիքներ լսել ենք նաև ուրիշներից, անհրաժեշտ է մտածել սառը գիտակցությամբ. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն արձագանքել է «Լելոյի» առաջնորդներից մեկի հայտարարությանը:

Խոսքը Մամուկա Խազարաձեի այսօրվա հայտարարության մասին է, որ «եթե խորհրդարանը վերջնականապես չչեղարկի մանդատները և չգնա ընդդիմության հետ փոխզիջման, գարունը շատ թեժ կլինի»:

«Մենք պատրաստ ենք գարնանը: «Վրացական երազանքը» հաշվարկած ունի նաև հաջորդ քաղաքական քայլերը, ի տարբերություն ընդդիմադիր կուսակցությունների և առաջնորդների, որոնք գտնվում են արմատականների ձեռքում և հրաժարվում են մասնակցել ժողովրդավարությանը և երկրի զարգացմանը: Մենք լսել ենք նախորդ տարիներին երկրում իրավիճակը «թեժացնելու» այլոց սպառնալիքները: Ավելի լավ է սառը գիտակցությամբ գործել», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: