Երկրաշարժի հետևանքով, Հունաստանի Սամոս կղզում զոհվել է երկու անչափահաս
Երկրաշարժի հետևանքով, Հունաստանի Սամոս կղզում զոհվել է երկու անչափահաս

Երկրաշարժի հետևանքով, Հունաստանի Սամոս կղզում զոհվել է երկու անչափահաս:

Այս մասին տեղեկությունը տարածում են հունական լրատվամիջոցները:

Երկրաշարժից տուժել է ութ մարդ, նրանց վիճակը բավարար է:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում, 16,5 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Թուրքիայում:

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել է ավելի քան հարյուր մարդ: