Երկիրն ունի հզոր վարչապետ, կառավարության և փոփոխությունների մասին խոսք չի գնում. Կախա Կալաձե
Երկիրն ունի հզոր վարչապետ, կառավարության և փոփոխությունների մասին խոսք չի գնում. Կախա Կալաձե

Երկիրն ունի հզոր վարչապետ, ունի կառավարություն, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, թիմում փոփոխությունների մասին խոսք չկա,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է   մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Հարցին, դիտարկվում է թե ոչ վարչապետի պաշտոնում Գրիգոլ Լիլուաշվիլու թեկնածությունը, Կախա Կալաձեն նշել է, որ նման հարց չի քննարկվել:

«Որևէ փոփոխության մասին խոսք չկա, եթե փոփոխությունների մասին որևէ բան լինի, դուք և հասարակությունը դա կիմանաք: Երկիրն ունի հզոր վարչապետ, ունի կառավարություն, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, թիմում փոփոխությունների մասին խոսք չկա», – ասել է Կախա Կալաձեն: