Երկամսյա կարանտինից հետո Ուհան քաղաքում մասամբ չեղարկվել են սահմանափակումները
Երկամսյա կարանտինից հետո Ուհան քաղաքում մասամբ չեղարկվել են սահմանափակումները

Երկամսյա կարանտինից հետո Չինաստանի Ուհան քաղաքում մասամբ չեղարկվել են սահմանափակումները:

Այսօրվանից կարելի է մուտք գործել քաղաք, սակայն կրկին արգելվում է այն լքել:

Չինաստանի լրատվամիջոցները տարածել էին կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Ուհան մեկնում առաջին գնացքը:

Բացվել է Ուհանի մետրոպոլիտենի մեծ մասը: Հաջորդ շաբաթ աշխատանքը կվերսկսեն նաև առևտրի կենտրոնները:

Ուհան քաղաքում կարանտին էր հայտարարվել հունվարին: Հուբեյ նահանգում, որտեղ գտնվում է Ուհան քաղաքը, կորոնավիրուսից զոհվել է 3299 մարդ: