Երիտասարդ «լեյբորիստները» ԿԸՀ-ի մուտքի մոտ անց են կացնում նստացույց
Երիտասարդ «լեյբորիստները» ԿԸՀ-ի մուտքի մոտ անց են կացնում նստացույց

«Լեյբորիստական կուսակցության» երիտասարդական կազմակերպությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովում անց է կացնում նստացույց:

Ինչպես հայտարարում են ցուցարարները, կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, ժամը 18:00-ից վարակվածներին ու ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց զրկել է ընտրություններին քվեարկելու իրավունքից:

«Մենք թույլ չենք տա, որ մարդիկ չկարողանան քվեարկել: Երիտասարդները դրան չեն հանդուրժի: Փաստորեն, այսօր ժամը վեցից հետո ով կվարակվի, ապա նրան կզրկեն քվեարկելու իրավունքից: Մենք այստեղ կնստենք այնքան ժամանակ, քանի դեռ Թամար Ժվանիան չի հանդիպել մեզ», – հայտարարել է ցույցի մասնակից՝ Մամուկա Ջուղելին:

Թողնել մեկնաբանություն