Երեխաների աղքատությունն ու բռնությունը

Մարդու իրավունքների պաշտպանը քննադատում է խնամակալությունից զուրկ մնացած երեխաների առնչությամբ մշակված քաղաքականությունը: Իր զեկույցում Նինո Լոմջարիան մատնանշում է համակարգային թերությունները: Մինչ այդ գնահատումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետազոտել է 43 ընտանեկան տիպի տուն, ինչպես նաև այն ընտանիքները, որտեղ խնամակալության նպատակով վստահված երեխաներն են ապրում: Մոնիտորինգի անցկացումից հետո օմբուդսմենը հիմնական խնդիր է անվանում ՝ շահառուների միջև բռնությունը և սոցիալական աշխատողների սակավությունը: Պետական խնամակալության ոլորտում առկա խնդիրների մասին են խոսում հենց իրենք էլ՝ խնամակալությունից զուրկ մնացած երեխաները: Մարդու իրավունքների պաշտպանի նկատողությունների հիմնական հասցեատերը առողջապահության նախարարությունն է, որտեղ չեն համաձայնում զեկույցի մի մասի հետ: