Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը - ֆոտոշարք
Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը - ֆոտոշարք

Երևանում կառավարող «Հանրապետական կուսակցության» իշխանությունից հեռանալու և արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով շարունակվում են բողոքի ցույցերը:

Ցուցարարները հավաքված են «Հանրապետության հրապարակում»: 19:00-ին ակցիայի մասնակիցներին է դիմելու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմությունը Հայաստանի վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը ևս աջակցում է Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպես հայտնի է, ընդդիմության թեկնածուին, վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավորի աջակցություն: Փաշինյանի կողմնակիցները հայտարարում են, որ ունեն 47 պատգամավորի աջակցության հույս: