Երևանում, միջազգային կինոփառատոնին վրաց ռեժիսորները նվաճել են երկու մրցանակ
Երևանում, միջազգային կինոփառատոնին վրաց ռեժիսորները նվաճել են երկու մրցանակ

Երևանում փակվել է GOLDEN APRICOT միջազգային կինոփառատոնը:

Մրցանակաբաշխության արարողությանը հայտնի է դարձել, որ վրաց կինեմատոգրաֆիստները ձերք են բերել երկու մրցանակ:

Մարյամ Խաճվանիի «Դեդե»-ն դարձել է կինոքննադատների (FIPRESCI JURY PRIZE) մրցանակի հաղթողը, իսկ Վախտանգ Կունցև – Գաբաշվիլիի վավերագրական «Գամճվիրվալե Սամղարո» (թափանցիկ աշխարհ)-ը նվաճել է մրցատյանի հատուկ պարգևը (SPECIAL JURY MENTION):

Փառատոնին Վրաստան այցելությունից հետո մասնակցել է նաև հայտնի ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին, որին հանձնել են պատվավոր Parajanov’s Thaler մրցանակը:

Կինոփառատոնին ցուցադրվել է նաև Ռուսուդան Պիրվելիի «Սուսա» ֆիլմը:

GOLDEN APRICOT փառատոնը Երևանում անց է կացվում 2004 թվականից:

 

Թողնել մեկնաբանություն