Երևանում, Burger King արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ (տեսանյութ)
Երևանում, Burger King արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ (տեսանյութ)

Երևանում, Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, տուժել է 9 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, զոհեր չկան,-լրատվությունն այս մասին տարածել է ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությունը։

 Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը: