Երևանում անհնազանդության ակցիա է անցկացվել` անկախության օրվան նվիրված համերգը չեղարկելու պահանջով
Երևանում անհնազանդության ակցիա է անցկացվել` անկախության օրվան նվիրված համերգը չեղարկելու պահանջով

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում անհնազանդության ակցիա է անցկացվել` անկախության օրվան նվիրված սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով: Այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը:

Անհնազանդության ակցիան հսկում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ եւ կարմիր բերետավորներ:

Ոստիկանները բերման են ենթարկել մի քաղաքացու:

Ակցիայի մասնակիցներին ոստիկաններն ասել են, որ չեն կարող քայլերթով շարժվել Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում նրանք բերման կենթարկեն ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: