Երևանի կենտրոնում Նիկոլ Փաշինյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը
Երևանի կենտրոնում Նիկոլ Փաշինյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը

Երևանի կենտրոնում անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքը, որին մասնակել են հազարավոր մարդիկ: Ակցիան նվիրվում էր Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան: Հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը բնակչությանը ծանոթացրել է իշխանության ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի հետ:

Հայաստանի վարչապետը խոստացել է, որ մինչև 2019 թվականի մայիս ամիսը երկրում կապահովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որի համար պատրաստվում է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ:

Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ ոչ ոք չի խուսափի 2008 թվականի մարտի 1-ի իրադարարձություններից և բոլոր մարդասպանները կդատապարտվեն: Հայաստանում, 2008 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվեց 10 և տուժեց՝ 200 մարդ:

Նիկոլ Փաշինյանը նաև խոստացել է, որ շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը:

«Մենք խոստացանք, որ բացահայտելու ենք բոլոր կողոպտիչներին և մենք բացահայտեցինք նրանց: Կոռուպցիայի դեմ պայքարում մեր գլխավոր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ժողովրդի և իշխանության համար գողացված գումարները վերադարձնելը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Ղարաբաղի կոնֆլիկտի մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի հետ ցանկանում է խաղաղ բանակցություններ, սակայն անհրաժեշտության դեպքում, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի ցանկացած սադրանքին տալ ոչնչացնող պատասխան:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ բարելավվելու են հայ-ռուսական հարաբերությունները:

«Այս ժամանակահատվածում, երկու անգամ հանդիպել և երեք անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կարող եմ հստակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները վատը չեն, լավ վիճակում են և դեռ բարելավվելու են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: