Երեք տարում Վրաստանում աշակերտների գիտելիքների մակարդակը վատթարացել է. Միջազգային հետազոտություն
Երեք տարում Վրաստանում աշակերտների գիտելիքների մակարդակը վատթարացել է. Միջազգային հետազոտություն

Աշակերտների գնահատման միջազգային ծրագրի (PISA) շրջանակներում անցկացված հետազոտության համաձայն, 2015 թվականից մինչև 2018 թվականը Վրաստանում վատթարացել է տարբեր ոլորտներում աշակերտների գիտելիքների մակարդակը:

Մասնավորապես, հետազոտության համաձայն, 2018 թվականին աշակերտները ընթերցանությունում ստացել են 380 միավոր, իսկ 2015 ին այդ ցուցանիշը 401 էր: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ցուցանիշը ՝ 487 է:

Ինչ վերաբերում է մաթեմատիկային, ապա Վրաստանն այս ուղղությամբ ունի 398 միավոր, իսկ նախորդ տարի ցուցանիշը կազմում էր 404:

Բնական գիտություններում Վրաստանն ունի 383 միավոր, իսկ նախորդ հետազոտության ժամանակ ուներ 411: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջին գնահատականը 489 է:

PISA-ի հետազոտությունն իրականացվում է 2000 թվականից և ուսումնասիրում է 15-ամյա աշակերտների գիտելիքները երեք ոլորտներում՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ: Հարցումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Վրաստանը այս ծրագրին մասնակցում է 2009 թվականից: