Երեկ, երբ իմացանք, որ ընդդիմության մայիսի 15-ի ցույցը հետաձգվեց, վերջնականապես ձևակերպվեց նրանց պարտությունը. Իրակլի Կոբախիձե
Երեկ, երբ իմացանք, որ ընդդիմության մայիսի 15-ի ցույցը հետաձգվեց, վերջնականապես ձևակերպվեց նրանց պարտությունը. Իրակլի Կոբախիձե

Մենք հենց սկզբից ասում էինք, որ ընդդիմությունը ստիպված կլինի հետաձգել հանրահավաքը, և, փաստորեն, այդպես էլ եղավ, – այս մասին մայիսի 15-ի հանրահավաքի կապակցությամբ հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, ընդդիմությունը պարտվել է պայքարում, որն կոչվում էր՝ խորհրդարանական սաբոտաժ և արհեստական ճգնաժամի ստեղծում:

«Մենք ի սկզբանե ասում էինք, որ ընդդիմությունը ստիպված կլինի հետաձգել հանրահավաքը, և, փաստորեն, այդպես էլ եղավ: Նրանք ոչ նախկինում ոչ էլ հիմա ժողովրդին կենտրոնացնելու ռեսուրս չունեն: Ուստի ակընհայտ է, որ նրանք պարտություն կրեցին պայքարում, որն կոչվում է արհեստական ​​ճգնաժամի ստեղծում, որն կոչվում է խորհրդարանական սաբոտաժ և այլն: Երեկ, երբ լսեցինք, որ մայիսի 15-ի հանրահավաքը հետաձգվում է, նրանց պարտությունը պաշտոնապես գրանցվեց», – հայտարարել է Կոբախիձեն: