Երբեք թույլ չենք տա Քերչի նեղուցի և Ազովի ծովի բռնազավթումը. Պորոշենկո
Երբեք թույլ չենք տա Քերչի նեղուցի և Ազովի ծովի բռնազավթումը. Պորոշենկո

Պետրո Պորոշենկոյի խոսքերով, ՈՒկրաինան թույլ չի տա, որ Ռուսաստանը որոշի թե ինչպես պետք է օգտագործվի  Ազովի ծովը և Քերչի նեղուցը: Այս հայտարարությունը ՈՒկրաինայի նախագահը СNN Turk-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով, Սև ծովի անվտանգությունը այս տարածաշրջանի բոլոր երկրների հետաքրքրություններում է:

«Մենք երբեկ չենք ճանաչելու Ազովի ծովի բռնազավթումը, որը այս պահին ցանկանում է իրականացնել Ռուսաստանը: Մենք չենք ճանաչելու Քերչի նեղուցի բռնազավթումը: Մեր մեջքի ետևում կանգնած է միջազգային իրավական համակարգը, թույլ չենք տա, որ Ազովի ծովի և Քերչի նեղուցի վերաբերյալ որոշումներ կայացնի Ռուսաստանը»,-հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Պորոշենկոյի խոսքերով, ՈՒկրաինական կողմը ունի ապացույցներ, որի համաձայն Ռուսաստանը ուկրաինական նավերվի վրա հարձակվել է չեզոք ջրերում: Նա Ռուսաստանի բանտում գտնվոշ ուկրաինացի ծովայիններին անվանել է ռազմագերիներ և կոչ արել ազատել նրանց:

ՈՒկրաինայի նախագահի հայտարարությամբ, Սև ծովի անվտանգությունը տարածաշրջանի երկրների՝ ՈՒկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Վրաստանի համար շատ կարևոր է: