Երբեք չենք վարվի ներդնողի հետ այնպես, որ այդ հարաբերությունները դուրս լինեն օրենքի սահմաններից. Կախա Կալաձե
Երբեք չենք վարվի ներդնողի հետ այնպես, որ այդ հարաբերությունները դուրս լինեն օրենքի սահմաններից. Կախա Կալաձե

Ներդնողը, որը Վակեի այգում պատրաստվում է կառուցել հյուրանոց, դուրս է գալիս և ասում, որ իբր մենք խոչընտոտում ենք նրան,-այս հայտարարությունը Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն արել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքերով, Թբիլիսիի քաղաքապետարանը ոչ մի ներդնողի հետ այնպես չի վարվի, որ այդ հարաբերությունները դուրս լինեն օրենքի սահմաններից:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի քաղաքապետարանը անելու է հնարավորինս, որ Վակեի այգում «Բուդապեշտ» հյուրանոցը չկառուցվի:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նիստին հայտարարել է, որ հյուրանոցի շինարարության համար Գիգի ՈՒգուլավայի կողմից տրված թույլտվությունը, շատ ծանր հանցանք է Թբիլիսիի և թբիլիսեցիների հանդեպ: Բացի այդ, Կախա Կալաձեն հայտարարել է, որ կոռումպացված Գիգի ՈՒգուլավան վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի Թբիլիսիի քաղաքապետը: