Երբ Ամերիկայի պետքարտուղարը զրուցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, կարևոր է, որ Վրաստանը այդ զրույցի օրակարգում է. Մարյամ Բոճորիշվիլի
Երբ Ամերիկայի պետքարտուղարը զրուցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, կարևոր է, որ Վրաստանը այդ զրույցի օրակարգում է. Մարյամ Բոճորիշվիլի

Կարևոր է, որ մեր ռազմավարական գործընկերները, Ռուսաստանի հետ խոսելիս բարձրաձայնում են Վրաստանի հարցը,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, Մայիամ Բոճորիշվիլին:

Ինչպես նշել է Մարյամ Բոճորիշվիլին, Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտության լուծումը պետք է լինի միջազգային օրակարգի հնարավորինս բարձր մակարդակի վրա:

«Երբ Ամերիկայի Միացյալ նահանգների պետքարտուղարը զրուցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, կարևոր է, որ Վրաստանը այդ զրույցի օրակարգում է: Վրաստանը միշտ օրակարգում է: Մենք իսկապես օգտագործում ենք ցանկացած հնարավորություն, մեր առջև ծառացած մարտահրավերները միջազգային օրակարգ մտցնելու համար», – հայտարարել է Մարյամ Բոճորիշվիլին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, պետքարտուղարի կողմից քննարկած թեմաներից մեկը Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիան էր: Այս մասին ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ: