Ենս Ստոլտենբերգի և Ջո Բայդենի միջև կայացել է հեռախոսազրույց
Ենս Ստոլտենբերգի և Ջո Բայդենի միջև կայացել է հեռախոսազրույց

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց: Տեղեկատվությունը տարածում է Հյուսիսատլանտյան դաշինքը:

Հեռախոսազրույցում Ենս Ստոլտենբերգը շնորհավորել է Ջո Բայդենին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

ՆԱՏՕ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ջո Բայդենի և Ենս Ստոլտենբերգի զրույցի հիմնական թեման Դաշինքի առջև ծառացած մարտահրավերներներն էին, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ավելի ագրեսիվ Ռուսաստանի հետ գործ ունենալը և Չինաստանի կողմից բխող վտանգը:

Առաջնորդները նաև պայմանավորվել են համատեղ աշխատել, ամռանը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համար, ինչպես նաև լուծել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և համավարակը: Առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում խոսել են նաև Դաշինքի ֆինանսավորման ավելացման կարևորության մասին: