Ենս Սթոլթենբերգ. Ռուսաստանը բավականին հաճախ չի հարգում միջազգային իրավունքը և երկրների տարածքային ամբողջականությունը
Ենս Սթոլթենբերգ. Ռուսաստանը բավականին հաճախ չի հարգում միջազգային իրավունքը և երկրների տարածքային ամբողջականությունը

Ռուսաստանը չպետք է միջամտի ժողովրդավար գործընթացներին, չպետք է փորձի տապալել բելառուս ժողովրդի կամքը,- հայտարարել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալի առաջին օրվա ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Լրագրողները հետաքրքրվել են, քննարկվել է թե ոչ և տեսնում է թե ոչ ՆԱՏՕ-ն Բելառուսում կամ Մոլդովայում Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավորությունը, հաշվի առնելով այս երկրներում վերջին ժամանակ զարգացած իրադարձությունները:

Սթոլթենբերգի խոսքով, Ռուսաստանը բավականին հաճախ չի հարգում միջազգային իրավունքը և երկրների տարածքային ամբողջականությունը:

«Մենք աջակցում ենք Բելառուսի տարածքային ամբողջականությանը և անկախությանը: Բելառուսի ապագան պետք է որոշի այդ երկրի բնակչությունը: Իհարկե, վրդովված ենք, երբ տեսնում ենք խաղաղ ցույցերի ցրումը և հիմնարար ժողովրդավար իրավունքների նկատմամբ անարգանքը:

Սակայն այս երկրների ապագան պետք է որոշի բելառուս ժողովրդը: Համապատասխանաբար, չպետք է տեղի ունենա միջամտություն և Ռուսաստանը չպետք է խառնվի ժողովրդավար գործընթացներին:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստաննը տեղակայել իր զորքը մեր դրացիների շրջանում՝ կառավարությունների կամքին հակառակ, ինչպես է Ռուսաստանը բռնագրավել Ղրիմը, ինչպես է Ռուսաստանը տեղակայել զորք Վրաստանի շրջաններում: Ռուսաստանը բավականին հաճախ չի հարգում միջազգային իրավունքը և երկրների տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Սթոլթենբերգը: