Ենս Սթոլթենբերգ. Հյուսիսատլանտյան խորհրդի վերջին այցերը Վրաստան և Ուկրաինա Սև ծովի տարածաշրջանի անվտանգության փաթեթը գործնականում տեսնելու լավ հնարավորություն էր
Ենս Սթոլթենբերգ. Հյուսիսատլանտյան խորհրդի վերջին այցերը Վրաստան և Ուկրաինա Սև ծովի տարածաշրջանի անվտանգության փաթեթը գործնականում տեսնելու լավ հնարավորություն էր

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են Սև ծովի տարածաշրջանի անվտանգության հարցը:

Ինչպես հանդիպումից հետո անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, նախարարները քննարկել են Սև ծովի տարածաշրջանի անվտանգության հզորացման միջոցների փաթեթը, որի շուրջ համաձայնության են եկել ապրիլին:

Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան խորհրդի վերջին այցերը Վրաստան և Ուկրաինա նշված փաթեթը գործնականում տեսնելու լավ հնարավորություն էր:

Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ դաշնակիցները շարունակում են պարեկություն իրականացնել Սև ծովի տարածաշրջանում, ծովում և օդում:

Թողնել մեկնաբանություն