Ենս Սթոլթենբերգ. 2008 թվականին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց կոնկրետ ժամանակ չասացինք
Ենս Սթոլթենբերգ. 2008 թվականին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց կոնկրետ ժամանակ չասացինք

Մենք 2008 թվականին որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն կոնկրետ ժամկետ չտվեցինք,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը «La Repubblica»-ին տված հարցազրույցում։

«Ուկրաինան արդեն դիմել է մեզ անդամակցության համար, եւ մենք աշխատում ենք դրա վրա։ Մենք աջակցում ենք բարեփոխումների գործընթացին, օգնում ենք արդիականացնել բանակը, որպեսզի այն համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ 2008 թվականին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն չասացինք, թե կոնկրետ երբ»,- ասել է նա։

Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքը փոխզիջումների չի գնա ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հաշվին։

Ենս Սթոլթենբերգը խոսել է նաև Ռուսաստանի հետ այս շաբաթվա բանակցությունների ընթացքի մասին։ Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ բանակցային գործընթացը բավականին բարդ էր, և այն տեւեց մի քանի ժամ։ Սթոլթենբերգի խոսքով՝ երկու կողմերն էլ խոսել են իրենց մտահոգությունների մասին։ Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի հետ այս ձևաչափով հանդիպումը վերջին երկու տարում առաջին անգամ է կայացել, ինչը, նրա կարծիքով, կարևոր է ստեղծված իրավիճակից ելնելով։