Եմենում հակաահաբեկչական զորամասի շտաբակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ
Եմենում հակաահաբեկչական զորամասի շտաբակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ

Եմենի հարավային մասում գտնվող Ադեն քաղաքում, հակաահաբեկչական զորամասի շտաբակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 14, վիրավորվել 40 մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է Reuters-ը:

Հակաահաբեկչական կայանի մուտքի մոտ երկու մահապարտ ահաբեկիչ պայթեցրել են ավտոմեքենաներ, որից հետո մոտ վեց ահաբեկիչ կրակ է բացել և փորձել է շենքը վերցնել գրոհով: Ահաբեկիչները ոչնչացվել են պահակախմբի անդամների կողմից:

Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանության փոխանցմամբ, զոհվածների թվում կա մի կին և երկու երեխա:

Նշենք, որ Ադենը այս պահին Եմենի ժամանակավոր մայրաքաղաքն է: Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի կառավարական ուժերը, Սաուդյան Արաբիայի աջակցությամբ 2015 թվականից մինչ այսօր մարտնչում են Հուսիտ խռովարարների դեմ: