Եմենում ավիահարձակման հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ
Եմենում ավիահարձակման հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ

Առնվազն 19-ը զոհվել և 10-ը տուժել է Եմենում, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող դաշինքի կողմից իրականացված ավիահարձակման հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում, Հոսեյդայի նահանգում: Տեղեկությունը տարածում են տեղի ԶԼՄ-ները:

Եմենում կոնֆլիկտն ընթանում է 2014 թվականից, այն բանից հետո, երբ հուսիտների ապստամբության պատճառով, երկրի նախագահն ստիպված է եղել փախչել: Նա աջակցության համար դիմել է միջազգային դաշինքին: