ԵՄ - Պահանջում ենք պատշաճ կերպով հետաքննել Արչիլ Տատունաշվիլու գործը և վերականգնել արդարադատությունը Գիգա Օթխոզորիայի սպանության գործով
ԵՄ - Պահանջում ենք պատշաճ կերպով հետաքննել Արչիլ Տատունաշվիլու գործը և վերականգնել արդարադատությունը Գիգա Օթխոզորիայի սպանության գործով

Եվրամիության պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում հայտարարություն է տարածել Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի 10-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությունն ստորագրում են Ալբանիան, Բոսնիա Հերցեգովինան, Իսլանիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Մակեդոնիան, Սան Մարինոն, Ուկրաինան և Վրաստանը:

Եվրամիությունը վրդովմունք է հայտնում Վրաստանի շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անօրեն ռազմական ներկայության, ռազմական վարժանքների և ենթակառուցվածքի հզորացման պատճառով:

Հայտարարության համաձայն, Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի հարգում դրացիների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանոնների վրա հիմնված միջազգային համակարգը:

Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնության կոչ է անում, լիովին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված համաձայնագրի պայմանները և 2008 թվականի սեպտեմբերի միջոցները:

Եվրամիությունը խորը վրդովումք է հայտնում Վրաստանի շրջաններում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում մարդու իրավունքների վիճակի վատթարացմամբ: Եվրամիության պատվիրակության հայտարարությունում խոսվում է Արչիլ Տատունաշվիլու և Գիգզա Օթխոզորիայի սպանության մասին:

«Եվրամիությունը պահանջում է պատշաճ կերպով հետաքննել Արչիլ Տատունաշվիլու ողբերգական մահվան գործը և վերականգնել արդարադատությունը՝ 2016 թվականի մայիսին Գիգա Օթխոզորիայի սպանության գործով: Անպատժելիությունն առաջացնում է խորը վրդովմունք»,- ասվում է հայտարարությունում:

Եվրամիությունը նաև վրդովված է «սահամանազատման» գործընթացի հզորացումից և բազմաթիվ այլ խախտումներից:

Թողնել մեկնաբանություն