ԵՄ գործի է դնում Շենգենյան գոտի մուտք գործելու նոր նորմերը
ԵՄ գործի է դնում Շենգենյան գոտի մուտք գործելու նոր նորմերը

Եվրոպայի խորհուրդը աջակցել է Շենգենյան երկրներ երրորդ երկրի քաղաքացիների ավտորիզացիայի սահմանման նախագծին: Նոր կարգավորումները պետք է ստորագրեն Եվրոպայի խորհուրդը և Եվրախորհրդարանը, որից հետո այն հրապարակվելու է Եվրամիության պաշտոնական մատյանում, և ուժի մեջ է մտնելու հրապարակումից 20 օր անց:

Շենգենյան գոտում երթևեկելու կապակցությամբ պատրաստված փոփոխությունների համաձայն, երթևեկության իրավունք ստանալու են այն երկրների քաղաքացիները, ովքեր օգտվում են Եվրամիության հետ անայցագրային ռեժիմից:

Բացի այդ Շենգենյան գոտի մեկնելու համար քաղաքացիները պարտավորվելու են լրացնել հատուկ ձև, որտեղ նրանք պետք է նշեն ծննդավայրը և թիվը, անձնագրի տվյալները, անունը ազգանունը, ազգությունը, սեռը, կոնտակտային տվյալները, բնակության վայրը, երթևեկության նպատակը և թե ուր  են ցանկանում մեկնել:

Երթևեկության իրավունք վերցնելու արժեքը կլինի 10 եվրո, հարկից ազատվում են ՝ուսանողները, Եվրամիության քաղաքացիների ընտանիքի անդամները, մինչև 18 տարեկան անձինք: Էլեկտրոնային ավտորիզացումը տեղի է ունենալու 72 ժամում և նրա օգտագործումը հնարավոր կլինի երեք տարվա ընթացքում: Այդ տվյալները ստուգելու են Եվրոպոլի ներկայացուցիչները: Բացի այդ հնարավոր է անձին հրավիրեն հարցազրույցի:

Թողնել մեկնաբանություն