Եկող շաբաթվանից սկսվում է ԱԱՀ-ի ավելցուկների ետ վերադարձման պարզեցված գործընթացը
Եկող շաբաթվանից սկսվում է ԱԱՀ-ի ավելցուկների ետ վերադարձման պարզեցված գործընթացը

Վրաստանի ֆինանսների նախարարությունը սկսում է ներդնել ավելացված արժեքի ավելցուկների հարկի ետ վերադարձման պարզեցված համակարգ:

Նշված որոշման մասին ֆինանսների նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքերով բարեփոխման համար համապատասխան ծրագրային ապահովման համակարգի ստեղծման համար հարկավոր է որոշ ժամանակահատված, որից հետո սկսվելու է դրա վավերացման գործընթացը:

Ֆինանսների նախարարի որոշմամբ, կարևոր ինֆրակառուցվածքի ստեղծմանը զուգահեռ եկող շաբաթվանից սկսվում է ԱԱՀ-ի ավելցուկների ետ վերադարձման պարզեցված գործընթացը:

Նրա խոսքերով այս որոշման հիմնական նպատակն այն է, որ գործարարները զգան նշված բարեփոխմամբ առաջացած առավելությունները և դրական արդյունքները:

Մամուկա Բախտաձեի խոսքերով հատուկ ստեղծված ծրագրային ապահովումը և ինֆրակառուցվածքը հնարավորություն կտա ավտոմատ կերպով ետ վերադարձնել ԱԱՀ-ի ավելցուկները: