Եկել է ժամանակը ավելի շատ ներդրումներ կատարել արևելյան գործընկերության երկրներում. Եվրոբանկ
Եկել է ժամանակը ավելի շատ ներդրումներ կատարել արևելյան գործընկերության երկրներում. Եվրոբանկ

«Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկում» (EBRD) հայտարարում են, որ եկել է ժամանակը ավելի շատ ներդրումներ կատարել արևելյան գործընկերության երկրներում: Այս մասին ասված է բանկի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի ղեկավարի խոսքով, արևելյան Եվրոպան և Կովկասը իրականացրած բարեփոխումներից հետո, ինչը մեծացրել է նրանց տնտեսական ներուժը, արտասահմանցի ներդրողների համար դառել են գրավիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի» (EBRD) նախագահ, Սումա Չակրաբարտին արևելյան գործընկերության երկրները բնաութագրել է որպես «երկրներ, որոնք հուսալի են ներդրողների համար»:

Բացի այդ, նա կոչ է արել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ՝ ավելին անել ՝ լավ կառավարման և օրենքի գերակայության խթանման համար, ինչպես նաև ավելի շատ ներդրումներ կատարել տնտեսության և մարդկային ռեսուրսների ոլորտներում և կենտրոնանալ շրջակա միջավայրի վրա: