Եկեղեցու ընդհանուր տրամադրվածությունն է, որ մարիխուանայի (կանեփի) ցանկացած նպատակով աճեցնելու և վաճառքի օրինականացումը անընդունելի է. Պատրիարքարան
Եկեղեցու ընդհանուր տրամադրվածությունն է, որ մարիխուանայի (կանեփի) ցանկացած նպատակով աճեցնելու և վաճառքի օրինականացումը անընդունելի է. Պատրիարքարան

Եկեղեցու ընդհանուր տրամադրվածությունն է, որ մարիխուանայի (կանեփի) ցանկացած նպատակով աճեցնելու և վաճառքի օրինականացումը անընդունելի է,-այս մասին նշված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ, որը տարածվել է մարիխուանայի կուլտիվացիայի օրինագծի կապակցությամբ:

«Մարիխուանայի (կանեփի) կուլտիվացիայի օրինագծի հետ կապված սոցիալական ցանցերում և մամուլում պարբերաբար տարածվում է լրատվություն, իբր հոգևորականների մի մասը այս հարցի շուրջ չունի բացասական դիրքորոշում, որ եկեղեցին զիջել է դիրքերը և իրականում միմյանց են դիմակայում առանձին հոգևորականներ, որը չի համապատասխանում իրականությանը:

Վրաստանի ուղղափառ եկեղեցին, նրա հոգևոր այրերը, հոգևորականները և հավատացյալները կտրականապես դեմ են ցանկացած տիպի մարիխուանայի (կանեփի) ցանկացած նպատակով աճեցնելու և իրացնելու օրինականացմանը,-ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ: