Եկեղեցու, անձամբ Իլիա Երկրորդի շնորհիվ է մեր հանդուրժողականության ավանդույթի պահպանումը. Կվիրիկաշվիլի
Եկեղեցու, անձամբ Իլիա Երկրորդի շնորհիվ է մեր հանդուրժողականության ավանդույթի պահպանումը. Կվիրիկաշվիլի

Հանրության և եկեղեցու միջև վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերության ավանդույթը, մշակույթը, մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից է և հնագույն հենարանը և դրա վրա է կառուցված Վրաստանի պետականությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Կրոնը և հանրության կյանքը» միջազգային կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, ողջունելի է, որը Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման 100 ամյակին է նվիրվում ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը:

«Վրաց ուղղափառ եկեղեցու, անձամբ Սրբազնագույն, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի շնորհիվ է մեր հանդուրժողականության պատմական ավանդույթի պահպանումը և հաստատումը, որը պայմանավորում է տարբեր կրոնների նկատմամբ հարգանք և հանրության մեջ տաբեր հավատամքի ներկայացուցիչների խաղաղ համակեցություն»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: