Եկամուտների ծառայությունը երկու ամսվա ընթացքում կանխել է 33 750 լիտր չհայտարարագրված դիզելային վառելիքի ներմուծման փորձ
Եկամուտների ծառայությունը երկու ամսվա ընթացքում կանխել է 33 750 լիտր չհայտարարագրված դիզելային վառելիքի ներմուծման փորձ

Ըստ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության, մաքսային հսկողության շրջանակներում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնափոխադրողների տեղաշարժի ժամանակ խստորեն վերահսկվում է հաշվարկված վառելիքի ներմուծումը:

Նրանց խոսքով, մաքսային աշխատակիցների «Կարմիր կամուրջ» և «Լագոդեխի» մաքսային անցակետերում կասկածելի և ռիսկային պրոֆիլների հիման վրա բեռնատարների ստուգման արդյունքում, վերջին երկու ամիսների տվյալների համաձայն, կանխվել է 33 750 լ չհայտարարագրված դիզելային վառելիքի ներմուծման փորձ:

«Չգրանցված ապրանքների ներմուծումը հիմնականում իրականացնում են բեռնատարների վարորդները՝ արհեստականորեն դասավորված վառելիքի բաքերով: Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն, այս փաստը իրավախախտում է և պատժվում է տուգանքով: Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների վարորդների համար ստանդարտ բաքով վառելիքի ներմուծումը սահմանափակ է և հնարավոր է միայն ամիսը երկու անգամ: Ինչ վերաբերում է տարանցիկ բեռնատարներին, ապա թույլատրվում է ներկրել 500 լիտր վառելիք», – նշված է եկամուտների ծառայության տեղեկության մեջ: