Եղիսաբեթ Ռուդ. Նոր ընտրական ծրագիրը Վրաստանին կօգնի ժողովրդավարական առաջընթացի գործում
Եղիսաբեթ Ռուդ. Նոր ընտրական ծրագիրը Վրաստանին կօգնի ժողովրդավարական առաջընթացի գործում

Վրաստանի համար շատ կարևոր ժամանակաշրջան, քանի որ երկիրն անցնում է համամասնական ընտրական համակարգի և կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է, երկրում զարգանան և կայունանան ժողովրդավարական ինստիտուտները, լինի ավելի շատ բազմակարծություն,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը, ով մասնակցում է «USAID»-ի նոր, չորսամյա, ընտրական և քաղաքական գործընթացների ծրագրի մեկնարկի հետ կապված միջոցառմանը:

Եղիսաբեթ Ռուդի հայտարարությամբ, ծրագիրը, որը մեկնարկում է այսօր, բաղկացած է մի քանի նախագծից, որոնց նպատակը ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ քաղաքացիների ներգրավվածության և հսկողության հզորացումն է:

«USAID»-ը Վրաստանում սկսում է ընտրական և քաղաքական գործընթացների աջակցության քառամյա ծրագիր, որը բյուջեն 14 միլիոն դոլլար է: Միջազգային և տեղի 9 ոչ կառավարական կազմակերպությունների միասին, այն նպաստելու է շահերին միտված քաղաքական գործընթացների ձևավորմանը: Նշված ծրագիրը Ամերիկայի կառավարության օգնությունն է 2020-2021 թվականների ընտրությունների և հետագա ժամանակաշրջանի համար: