Եղիսաբեթ Ռուդ. Գուգուտիանթկարի գյուղի մոտ փշալարերի անցկացումը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը և ժողովրդին պառակտում միմյանցից
Եղիսաբեթ Ռուդ. Գուգուտիանթկարի գյուղի մոտ փշալարերի անցկացումը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը և ժողովրդին պառակտում միմյանցից

Գուգուտիանթկարի գյուղի մոտ փշալարերի անցկացումը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը և ժողովրդին պառակտում միմյանցից,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը:

Ինչպես նշել է Եղիսաբեթ Ռուդը, ԱՄՆ-ի կառավարությունը վրդովված է, որ Ռուսաստանի կողմից աջակցվող Հարավային Օսեթիայի իշխանությունը վերսկսել է փշալարերի անցկացումը Գուգուտիանթկարի գյուղի մոտ:

«Սա բացասաբար զարգացող իրադարձություն է: Վնաս է հասցնում տարածաշրջանի անվտանգությանը և ժողովրդին միմյանցից պառակտում:

Մենք Ռուսաստանին կրկին կոչ ենք անում դադարեցնել սահմանազատումը և կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրի պայմանները, դուրս բերել զորքը Վրաստանի օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Ռուդը: