ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը արձագանքել է Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալությանը և պահանջել է նրա անհապաղ ազատում
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը արձագանքել է Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալությանը և պահանջել է նրա անհապաղ ազատում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը արձագանքել է բռնազավթիչ ռեժիմի կողմից վրաց բժիշկ, Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալությանը և պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է անհապաղ ազատ արձակել, Վրաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների միության նախագահ, Վազա Գափրինդաշվիլիին, որին Վրաստանի Հարավային Օսիայի դե-ֆակտո իշխանությունները նոյեմբերի 15-ին սահմանել են երկամսյա նախնական կալանք:

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ավարտել վարչական սահմանի երկայնքով սահմանական անցակետերի փակումը: Մենք հաստատում ենք մեր աջկցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում դուրս բերել իր զինված ուժերը բռնազավթված շրջաններից և ապահովել այդ շրջաններում մարդասիրական օգնության հասանելիությունը, ինչպես նաև ետ վերցնի Վրաստանի անջատողական տարածաշրջանների ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը»,- ասվում է հայտարարության մեջ: