ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի ներկայացուցիչները մեկ անգամ ևս կրկնեցին հիմնական եզրակացությունն, որ ընտրությունները մրցակցային էին և պաշտպանված էին հիմնարար իրավունքները. Արչիլ Թալակվաձե
ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի ներկայացուցիչները մեկ անգամ ևս կրկնեցին հիմնական եզրակացությունն, որ ընտրությունները մրցակցային էին և պաշտպանված էին հիմնարար իրավունքները. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, «Վրացական երազանքի» ներկայացուցիչների և ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի պատվիրակությանև նրա ղեկավար Ջիլիան Ստիրկի միջև կայացել է հետաքրքիր հանդիպում:

Թալակվաձեի խոսքով, նրանք մեկ անգամ ևս կրկնել են ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի հիմնական եզրակացությունն այն մասին, որ ընտրությունները մրցակցային էին և պաշտպանվել են հիմնարար իրավունքները:

«Մենք շնորհակալություն հայտնեցինք նրանց գլոբալ համավարակի պայմաններում Վրաստան ժամանելու և մեր խորհրդարանական ընտրություններին հետևելու համար: Նրանք կրկնել են ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի հիմնական եզրակացությունը, որ ընտրությունները մրցակցային էին և պաշտպանված էին հիմնարար իրավունքները: Իրականում, արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք անց կացրեցինք խորհրդարանական ընտրություններ էականորեն համամասնական համակարգով, որի արդյունքում քաղաքական կուսակցությունները կարողացան ինքնուրույն հաղթահարել շեմն ու մտնել խորհրդարան: Դա կլինի բազմակուսակցական խորհրդարան, և իհարկե, ընտրությունները կծառայեն Վրաստանի ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: Մենք այս տարիների ընթացքում իրականացրել ենք հիմնարար, ժողովրդավարական բարեփոխումներ և ցանկանում ենք հնարավորինս օգտագործել այս արդյունքը մեր երկրի հետագա հաջողությունների համար», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: