ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտները և մարդու իրավունքների գրասենյակը ընտրություններին հետևելու նպատակով Վրաստան են ուղարկում շատ հզոր առաքելություն. Քելլի Դեգնան
ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտները և մարդու իրավունքների գրասենյակը ընտրություններին հետևելու նպատակով Վրաստան են ուղարկում շատ հզոր առաքելություն. Քելլի Դեգնան

Ես շատ լավ լուր եմ իմացել, որ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտները և մարդու իրավունքների գրասենյակը ընտրություններին հետևելու նպատակով Վրաստան են ուղարկում շատ հզոր առաքելություն, ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ մոնիտորինգի համար: Դա շատ կարևոր է,- այս հայտարարությունն արել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Նրա խոսքով, ընտրություններին հետևելու նպատակով, քվեարկության օրը ԱՄՆ-ի դեսպանությունը նույնպես ուղարկելու է իր ներկայացուցիչներին:

«Դրա հետ մեկտեղ, մենք ինչպես միշտ ընտրություններին հետևելու նպատակով ուղարկելու ենք մեր դեսպանության ներկայացուցիչներին: Կլինեն նաև տեղական, պրոֆեսիոնալ և փորձառու դիտորդներ, ովքեր աշխատում են Վրաստանում, դրանք են՝ «Այ ռայ» և Էն Դի Այ» կազմակերպությունները: Նրանք ունեն Վրաստանում անցկացվող ընտրություններին հետևելու մեծ փորձ և այդ հնարավորությունները բաց չեն թողնի: Վստահ եմ, որ նրանք արդեն աշխատում են իրենց մոնիտորինգի խմբերի կազմի ձևավորման ուղղությամբ»,- ասել է Քելլի Դեգնանը: