ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահները ողջունում են Վրաստանի ընտրական բարեփոխումը
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահները ողջունում են Վրաստանի ընտրական բարեփոխումը

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև ընտրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման կապակցությամբ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահներ, Մարգարետա Սիդերֆելտը և Քրիստիան Վիգենինը տարածել են հայտարարություն:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահները ողջունում են Վրաստանի ընտրական բարեփոխումները:

«Որպես, Վրաստանում վերջին ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարներ, մենք ողջունում ենք կառավարության և ընդդիմության միջև Վրաստանի ընտրական մոդելի բարեփոխման վերաբերյալ համաձայնությունը: Շնորհավորում ենք կողմերին, այս պատմական համաձայնությունը ձեռք բերելու կապակցությամբ, որը խորհրդարանում հաստատելուց հետո, կապահովի երկրում՝ խառը համամասնական-մեծամասնական ընտրական համակարգը, իջեցված շեմը և ընտրատարածքների հավասարակշռված կազմի ապահովումը:

Հաջող իրականացման դեպքում, այս համաձայնությունը հնարավոր է ծառայի երկրի քաղաքական համակարգում գոյություն ունեցող բոլոր խմբերի միջև վստահության հաստատմանը: Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական ուժերին, շարունակել իրենց ջանքերը ժողովրդավարական համակարգ կառուցելու համար, որը գործում է բոլորի համար և խուսափել դատական ​​և ընտրական գործընթացների քաղաքականացումից: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ, բարեխիղճ բարեփոխումները շարունակելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Սիդերֆելտն ու Վիգենինը, 2018 թվականի հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարներն ու ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգողներն էին: