ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը գտնվում էր բռնազավթված գոտու մոտ
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը գտնվում էր բռնազավթված գոտու մոտ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի հանրապետության արտաքին և եվրոպական գործերով նախարար, Միրոսլավ Լայչակը գտնվում էր բռնազավթված գոտու մոտ:

«Իմ Վրաստանյան այցի առաջին վայրը, որտեղ կանգ եմ առել դա վարչական սահմանն է, քանզի անձամբ ծանոթանայի գոյություն ունեցող իրավիճակի հետ»,-գրել է Միրոսլավ Լայչակը իր Թվիթերի էջում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը Վրաստան պաշտոնական այցով ժամանել է երեկ:

Երկօրյա այցի շրջանակներում Միրոսլավ Լայչակը հանդիպումներ է ունենալու երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Մամուկա Բախտաձեի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ: