ԵԱՀԿ-ի նախագահ Աննա Լինդեն ժամանելու է Վրաստան
ԵԱՀԿ-ի նախագահ Աննա Լինդեն ժամանելու է Վրաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար, Աննա Լինդեն կայցելի Վրաստան: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ԵԱՀԿ-ի կայքում:

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Աննա Լինդեն փետրվարի 16-ին կայցելի Վրաստան և կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ:

Այցի ընթացքում, Լինդեն կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական ​​նախարար, Թեա Ախվլեդիանիի հետ:

Բանակցությունների հիմնական թեման կլինի ԵԱՀԿ-ի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդումը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Աննա Լինդեն բանակցություններ կվարի նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության անդամների հետ, որպեսզի քննարկի ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև անց է կացնելու մամուլի ասուլիս լրատվամիջոցների համար:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նախատեսում է հանդիպել նաև Եվրոպական դիտորդական առաքելության հետ:

Աննա Լինդեն իր այցի մասին գրում է նաև սոցիալական ցանցում:

«Ես մեկնում եմ Վրաստան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք վերահաստատում ենք ԵԱՀԿ-ի ուժեղ աջակցությունը Վրաստանին, հակամարտությունների լուծման և ինստիտուտների ամրապնդման գործում, ինչպես այն ոլորտներում, որտեղ կանայք, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը կարող են կարևոր դեր ունենալ», – գրել է Լինդեն: