ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցության համաժողովին Վրաստանի պատվիրակությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված շրջաններում զորավարժությունների անցկացում
ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցության համաժողովին Վրաստանի պատվիրակությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված շրջաններում զորավարժությունների անցկացում

ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցության համաժողովին Վրաստանի պատվիրակությունը հայտարարություն է արել Ռուսաստանի կողմից սեպտեմբերի 21-26-ին ընթացող «Կովկաս 2020» զորավարժությունների վերաբերյալ,- այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկության մեջ:

Նրանց փոխանցմամբ, վրացական կողմը դատապարտել է այս զորավարժությունների Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված շրջաններում անցկացումը և դրանց այդ տարածքներում անօրեն տեղակայված ռուսական ռազմաբազաների մասնակցությունը:

«Վրաստանի պատվիրակությունն այս փաստը գնահատել է որպես Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի Հելսինկիի եզրահանգիչ արձանագրության և հրադադարի մասին Եվրամիության միջնորությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի կոպիտ խախտում: Վրացական կողմից հայտարարությամբ, Ռուսաստանի ագրեսիվ և սադրիչ գործողությունները վտանգ են ստեղծում անվտանգությանը և տարածաշրջանում առաջացնում ապակայունացում»,- նշված է Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկության մեջ:

Նրանց փոխանցմամբ, այս հարցի շուրջ Վրաստանին աջակցող հայտարարություններ են արել Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի, Միացյալ Թագավորության և Ուկրաինայի պատվիրակությունները: