ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Վրաստան
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Վրաստան

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան:

Ինչպես հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, երկօրյա այցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավայի, փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և քաղաքացիական հաշտեցման և հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի հետ:

Վրաստանում գտնվելու ընթացքում Հելգա Շմիդը կայցելի Էրգնեթի գյուղ՝ օկուպացիոն գծի մոտակայք, և կմասնակցի միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի (IPRM) հանդիպմանը: Նա նաև կմասնակցի օկուպացիոն գծի մոտակայքում գտնվող Ցիցագիանթկարի գյուղում ջրամատակարարման նախագծի բացմանը: